Կապերն ու շփումները Հայաստանի ու Ադրբեջանի հասարակությունների միջեւ անհրաժեշտ են

PanARMENIAN.Net - Կապերն ու շփումները Հայաստանի ու Ադրբեջանի հասարակությունների միջեւ անհրաժեշտ են, սակայն Հայաստանի ու Ադրբեջանի մտավորականների այցը Ստեփանակերտ, Երեւան ու Բաքու ավելի շատ ձեւական բնույթ էր կրում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, հայտարարել է ՀՅԴ Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: «Ավելի լավ կլիներ, եթե այդ այցերն անկեղծ լինեին: Կոնկրետ վերջին այցը ավելի շատ ձեւական էր: Մտավորականության ներկայացուցիչները պետք է հանդիպեին Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի ժողովրդների հետ, ոչ թե թաքցնեին Ստեփանակերտում լինելու փաստը»,-ասել է Մանոյանը: Ըստ նրա, ադրբեջանական հանրությունը պետք է հասկանա, որ 70 տարին վաղուց արդեն անցել է եւ երկխոսություն սկսի Լեռնային Ղարաբաղի հետ:



ՌԴ-ում Հայաստանի ու Ադրբեջանի դեսպաններ Արմեն Սմբատյանն ու Բյուլ-Բյուլ օղլին մտավորականության ներկայացուցիչների հետ այս շաբաթ այցելեցին ԼՂՀ, Հայաստան ու Ադրբեջան:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---