Հայ Դատը համահայկական համաժողով է անցկացնում Ստեփանակերտում 6 հուլիսի 2009 - 17:36 AMT PanARMENIAN.Net - ՀՅԴ Հայ Դատի Գրասենյակի կենտրոնական խորհրդի նախաձեռնությամբ հուլիսի 10-11 Ստեփանակերտում կկայանա համահայկական համաժողով` նվիրված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ու ղարաբաղյան հակամարտության լուծման հարցերին: Այդ մասին Երեւանում լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Հայ Դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: «Մենք որոշել ենք կազմակերպել այդ համաժողովը` ելնելով նրանցի, որ հայ հասարակությունն անհանգստացած է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ ղարաբաղյան հակամարտության լուծման շուրջ բանակցություններով: Բացի դրանից, նման համաժողովի անցկացումը Ստեփանակերտի համար լավ առիթ կլինի` ներկայացնելու սեփական դիրքորոշումը բանակցային գործընթացի վերաբերյալ»,- ընդգծել է Մանոյանը:Ինչպես հաղորդել է Հայ Դատի գրասենյակի ղեկավարը, համաժողովի աշխատանքներին կմասնակցեն մոտ 120 մասնակիցներ աշխարհի 20 երկրներից: Երկու օրվա ընթացքում կկայանան քննարկումներ, հասարակական, քաղաքական գործիչների ելույթներ, իսկ համաժողովի ավարտին մասնակիցները կներկայացնեն ամփոփումը: «Համաժողովն անցկացվում է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հովանու ներքո եւ «Փյունիկ» հիմնադրամի աջակցությամբ: Համաժողովին մասնակցելու համար հրավիրվել են նաեւ Հայաստանի ԱԳՆ ներկայացուցիչ եւ խորհրդարանական խմբակցություններ»,- հայտնել է Կիրո Մանոյանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |