Հայոց ցեղասպանության ճանաչումը միայն նպաստավոր է Թուրքիայի համար

PanARMENIAN.Net - Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է: Այդ փաստի ճանաչումը միայն Թուրքիայի օգտին է: Այդ մասին Երեւանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ համտեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասը: «Կիպրոսն աշխարհի առաջին երկրներից է, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Եթե Թուրքիան ճանաչի այդ փաստը, ապա նա ցույց կտա, որ պատրաստ է լսել հարեւան երկրներին»,- նշել է Կիպրոսի նախագահը:



Դիմիտրիս Խրիստոֆիասը ողջունել է Հայաստանի նախագահի քայլերը` ուղվված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: «Ես գիտեմ, թե որքան դժվար է բանակցել Թուրքիայի հետ, բայց այլընտրանք չկա: Մենք նաեւ հասկանում ենք, որ ոչ Հայաստանը, ոչ Կիպրոսը զիջումների չեն գնա սկզբունքային հարցերի շուրջ բանակցություններում»,- ընդգծել է Կիպրոսի նախագահը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---