Ստեղծվել է «Տիգրանակերտ» պետական պատմական արգելոցը 7 հուլիսի 2009 - 23:19 AMT PanARMENIAN.Net - Արդեն 4 տարի է, ինչ արցախյան Տիգրանակերտում հնագիտական պեղումներ են անցկացվում, որոնք այս տարի վերսկսվեցին հունիսի 16-ին եւ կտեւեն մինչեւ օգոստոսի 25-ը: Աշնանը կներկայացվեն արված բացահայտումներն ու պեղումների արդյունքները, իսկ երեկ արցախյան արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր Համլետ Պետրոսյանը ներկայացրեց հուշարձանի ու հատկապես պեղումների ժամանակ 3 մ խորության վրա հայտնաբերված 4-րդ դարի եկեղեցու պահպանման խնդիրը: 2009թ. ԼՂՀ կառավարությունը 35 մլն դրամ է հատկացրել «Տիգրանակերտ» պետական պատմական արգելոցի պեղումների ու վերականգնման համար: Գտածոներն մինչ օրս պահպանվում են Երեւանի պետական համալսարանի հնեաբանական լաբորատորիայում, որտեղ վերականգնողական աշխատանքներ են տարվում : Ինչպես հաղորդել է Համլետ Պետրոյանը, ԼՂՀ իշխանությունները մտադիր են թանգարանի վերածել Փանախ խանի ամրոցը (18 դար), ինչն, ըստ հնագետների, աննպատակահարմար է: Տիգրանակերտը անտիկ դարաշրջանի քաղաք է, որն Արցախում հիմնել է հայ թագավոր Տիգրան Մեծը (95-55թթ. մ.թ.ա): Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |