ԱՄՆ-ի հրեաները փորձում են խանգարե՞լ ամերիկյան օժանադակության հատկացմանը Ղարաբաղին 9 հուլիսի 2009 - 18:12 AMT PanARMENIAN.Net - «Որքանով տեղյակ եմ, ԱՄՆ-ի հրեական լոբբին արդեն աշխատում է Սենատի ուղղությամբ, որպեսզի կասեցնի հայկական բանաձեւի ընդունումը` ԼՂ-ին օգնություն հատկացնելու մասին: Հայերը շատ են շտապում, եւ չեմ կարծում, որ նրանք այսուհետ կկարողանան նույն հեշտությամբ առաջ մղել իրենց նախաձեռնությունները Սենատում», հայտարարել է Ադրբեջանի եվրոպական հրեաների ղեկավար Գենադի Զելմանովիչը: «Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի Բաքու կատարած այցից հետո հրեաների վերաբերմունքն Ադրբեջանի հանդեպ աշխարհում փոխվեց: Այժմ բազում հրեական կազմակերպություններ արտերկրում Ադրբեջանը Իսրայելին բարեկամ երկիր են համարում: Կարծում եմ, որ ամերիկացի հրեաները այնտեղի ադրբեջանական համայնքի հետ կկարողանան արժանի հակահարված հասցնել հայկական լոբբիին»,-ասել է նա, հաղորդում է 1news.az-ը: Հուլիսի 9-ին ԱՄՆ Հատկացումների կոմիտեւում քվեարկություն տեղի կունենա օտարերկրյա օգնության հատկացումների վերաբերյալ: Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կոչ է արել Սենատի կոմիտեի նախագահ Դենիել Ինոյին աջակցել 70 մլն դոլարի հատկացմանը Հայաստանին ու 10 մլն դոլարի հատկացմանը Լեռնային Ղարաբաղին, ինչպես նաեւ վերականգնել Հայաստանին ու Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնութնան հավասարակշռությունը: ANCA-ն նշում է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը առաջարկել էր 38 տոկոսով կրճատել ՀՀ-ին հատկացվող օգնությունը եւ ավելացնել ռազմական օժանդակությունը Բաքվին: Քվեարկությունն արդեն եղել է Ներկայացուցիչների պալատի Հատկացումների կոմիտեւում, որի արդյունքում առաջարկվել է ՀՀ-ին հատկացնել 48 մլն դոլար, իսկ ԼՂ-ին` 10 մլն դոլար: Կոնգրեսականները նաեւ քվեարկել են Հայաստանին ու Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնության հավասարակշռության օգտին: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԱԾ․ Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքով տվյալներ չկան Այլ տեղեկությունների դեպքում կտրվի լրացուցիչ պարզաբանում ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |