Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղը ներկայացնելու ցանկացած փորձ անընդունելի է10 հուլիսի 2009 - 12:12 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղը ներկայացնելու ցանկացած փորձ անընդունելի է: Այդ մասին ՀՅԴ հայ դատի հանձնախմբի կենտրոնական խորհրդի կողմից կազմակերպված հայ-թուրքական հարաբերությունների եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերին նվիրված համահայկական խորհրդաժողովի բացման ժամանակ հայտարարել է ԼՂՀ նախագահ Բաքո Սահակյանը: Նրա խոսքերով, անհրաժեշտ է ԼՂՀ լիիրավ մասնակցությունը բանակցություններին, քանի որ առանց Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցության դրանք ընթանում են խախտված ձեւաչափով, հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը Ստեփանակերտից: «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումն անհնարին է առանց մեր ուղղակի մասնակցության բանակցային գործընթացին: Ղարաբաղի ժողովուրդը պատերազմ չի ցանկանում, սակայն մենք միշտ պատրաստ ենք պաշտպանել ձեռք բերած անկախությունը», - ընդգծել է Բաքո Սահակյանը:Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ապա, ԼՂՀ նախագահի խոսքերով, այդ հարցում հոգեբանական ասպեկտ կա, որն ազդում է բանակցությունների ընթացքի վրա: «Մենք նաեւ կարծում ենք, որ այդ հարաբերությունների կարգավորումը ոչ մի կապ չունի ղարաբաղյան խնդրի լուծման հետ, եւ հայ-թուրքական հարաբերությունները չպետք է կարգավորվեն ի վնաս ԼՂՀ-ին: Այսօր Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին հարկ է բոլոր կուտակված խնդիրները լուծել համատեղ ջանքերով», - ասել է Սահակյանը: Խորհրդաժողովի աշխատանքին մասնակցում են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները, քաղաքական գործիչները, հասարակայնության ներկայացուցիչները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |