Հայ ֆուտբոլիստները երկրորդ խաղակեսում հաղթանակ են տարել իրանցի իրենց հասակակիցների հանդեպ11 հուլիսի 2009 - 19:14 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 10-ին Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականն ուսումնամարզական հավաքի շրջանակներում անցկացրեց իր երկորրդ ընկերական հանդիպումն (երկու խաղակես 40 րոպե տեւողությամբ) Իրանի մինչեւ 16 տարեկանների ընտրանու հետ: Առաջին խաղում 3:1 հաշվով պարտություն կրելուց հետո, մեր տղաներին հաջողվեց հաղթանակ տանել 2:1 հաշվով: Առաջին խաղակեսն անցավ Իրանի հավաքականի աննշան առավելությամբ: Թիմերը գնացին ընդմիջման անառիկ պահելով սեփական դարպասները: Երկրորդ խաղակեսի առաջին իսկ գրոհը հաջողություն բերեց մեր հավաքականին: Ամիրաբաս Աինեչեին անհաջող կասեցրեց գնդակը տուգանային հրապարկում եւ ուղարկեց գնդակը սեփական դարպասը: Հայաստանի ընտրանին տիրեց նախաձեռնությանը եւ 16 րոպե անց Աշոտ Ավագյանը կրկնապատկեց հաշիվը: Հանդիպման վերջում հյուրերին հաջողվեց գրավել Գեւորգ Հովհաննիսյանի դարպասը. աչքի ընկավ Իրանի հավաքականի ավագ Ալի Ֆատհիանը: Այդպիսով, Հայաստանի պատանեկան հավաքականն ավարտել է իր ուսումնամարզական հավաքը` իրանցի հասակակիցների դեմ հաղթանակ տանելով: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |