Հայաստանի նախագահը ցավակցություն է հայտնել ավիավթարում զոհվածների ընտանիքներին

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել Թեհրան-Երեւան չվերթի ավիավթարի արդյունքում զոհվածների հարազատներին եւ մերձավորներին: «Դժվար էսփոփանքի ու մխիթարանքի խոսքեր գտնել մարդկանց համար, ովքեր հարազատեն կորցրել: Այս մեծ ողբերգությունը հաղթահարելու համար մաղթում եմ ոգու կորով - արիություն», - ասել է ՀՀ պետության ղեկավարը, հաղորդում է նախագահի մամլո գրասենյակը:



Այսօր կործանվել է Իրանի Caspian Airlines ավիաընկերության ուղեւորատար ինքնաթիռը, որը կատարում էր թիվ 7908 չվերթը Թեհրանից Երեւան: Ինքնաթիռում եղել է 154 ուղեւոր, այդ թվում երկու երեխա: Նախնական տվյալներով, 154 ուղեւորից 40-ը Հայաստանի քաղաքացիներ էին: Ինքնաթիռի 16 մարդուց բաղկացած անձնակազմում եղել են ինչպես Իրանի, այնպես էլ Հայաստանի քաղաքացիներ: Նրանք բոլորը զոհվել են:
 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---