ANCA. Լեռնային Ղարաբաղը պետք է դառնա խաղաղ բանակցությունների լիիրավ մասնակիցը

PanARMENIAN.Net - Ամերիկայի հայ դատի հանձնախմբի (ANCA) նախագահ Կեն Խաչիկյանը նամակ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, որում խոր հիասթափություն է հայտնել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանդեպ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող անհիմն ճնշման առնչությամբ:



Ինչպես նշվում է PanARMENIAN.Net ին տրամադրված ANCA-ի հաղորդագրության մեջ, նամակում Կեն Խաչիկյանը նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների կոշտ մոտեցումը, որի միջոցով միջնորդները Երեւանին հարկադրում են միակողմանի զիջումներ կատարել ղարաբաղյան հակամարտության հարցում, սպառնում է Հայաստանի եւ ԼՂՀ անվտանգությանը, մեծացնում է Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը եւ ձախողում է հակամարտության արդար եւ երկարատեւ լուծման ձեռքբերմանն ուղղորդված ջանքերը:



Կեն Խաչիկյանը նաեւ ընդգծել է հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացին ղարաբաղյան կողմի մասնակցության անհրաժեշտությունը: «Որպես այդ հակամարտության անմիջական կողմ եւ ադրբեջանական ագրեսիայի զոհ, Լեռնային Ղարաբաղը պետք է լինի խաղաղ գործընթացի լիիրավ մասնակիցը», - նշել է Կեն Խաչիկյանը: ANCA-ի նախագահը նամակ է հղել նաեւ ԱՄՆ-ում Ֆրանսիայի եւ Ռուսաստանի դեսպաններ Պիեր Վիմոնին եւ Սերգեյ Կիսլյակին:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---