Հայ-թուրքական հարաբերությունների համար շանս դեռեւս կա

PanARMENIAN.Net - Երեւանի ու Անկարայի միջեւ պայմանավորվածություն չկա պատմաբանների հանձնաժողովի ստեղծման մասին: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Շվեդիայի ԱԳ նախարար, ԵՄ գործող նախագահ Կառլ Բիլդի հետ համատեղ մամլո ասուլիսում: «Մենք բազմիցս ենք հայտարարել, որ եթե Հայաստանն ու Թուրքիան համաձայնության գան եւ փաստաթղթեր ստորագրեն, ապա խոսքը կգնա սահմանների բացման, դիվանագիտական հարաբերություննեի հաստատման եւ միջկառավարական հանձնաժողովի ստեղծման մասին, որը կզբաղվի տարբեր հարցերով, այդ թվում երկու ժողովրդների միջեւ վստահության հաստատման հարցերով»,-ասել է Նալբանդյանը:



Ըստ նրա, հայ-թուրքական հարաբերությունների համար շանս դեռեւս կա: «Երկու երկրների հարաբերությունների կարգավորումը բխում է ոչ միայն Հայաստանի ու Թուրքիայի, այլ նաեւ ողջ տարածաշրջանի շահերից»,-ասել է Նալբանդյանը:



Իր հերթին Շվեդիայի ԱԳ նախարարը լավատեսություն է հայտնել հայ-թուրքական կարգավորման վերաբերյալ, ասելով որ ԵՄ-ն աջակցում է այդ գործընթացին:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---