Հայ ջրացատկորդը եզրափակել է Աշխարհի առաջնության մրցաշարային աղյուսակը23 հուլիսի 2009 - 13:52 AMT PanARMENIAN.Net - Հայ ջրացատկորդ Գեւորգ Պապոյանը առավել քան անհաջող է հանդես եկել Հռոմում, եզրափակելով առաջնության մրցաշարային աղյուսակը 10 մ ջրացատկ մարզաձեւում: Պապոյանը հավաքել է 237 միավոր եւ գրավել է 37-րդ տեղը: Համեմատության համար նշենք, որ Հոնգ Կոնգի ներկայացուցիչը, որը նախավերջին տեղն է զբաղեցրել, հավաքել է 290,6 միավոր: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել է գերմանացի մարզիկ Դելի Թոմասը, որը հավաքել է 539,85 միավոր: Չինաստանի հավաքականին արծաթ ու ոսկին բերեցին Կի Բոն ու Ժու Լյուքսինը` 532,2 եւ 530,55 միավորով համապատասխանաբար: Նշենք, որ Գ.Պապոյանը մարզիչ Ռոբերտ Գրիգորյանի ղեկավարությամբ մեկնեց Հռոմ անմիջապես Եվրոպայի պատանեկան առաջնության ավարտից հետո Բուդապեշտում, որտեղ նա զբաղեցրել է 8-րդ տեղը: Ինչպես PanARMENIAN.Net ին է են հաղորդել Հայաստանի ջրացատկի ֆեդերացիայում, Պապոյանի համար սա մեծահասակների աշխարհի առաջին առաջնությունն էր, եւ այստեղ հայ մարզիկի համար կարեւոր էր մասնակցությունը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |