Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը գոհ է ԱԶԲ-ի հետ համագործակցությամբ23 հուլիսի 2009 - 16:39 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյաննայսօրընդունել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Խիաո Ժաօյին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը:Հանրապետության Նախագահը գոհունակությամբ ընդգծել է Ասիական զարգացման բանկի հետ արագ տեմպերով զարգացող փոխգործակցությունը: Երկրի ղեկավարը ողջունել էԲանկիարագ արձագանքը եւ հետաքրքրությունն այնպիսի խոշոր տրանսպորտային նախագծերի նկատմամբ, ինչպիսիք են Հյուսիս-հարավ ավտոմայրուղու եւ Հյուսիս-հարավ երկաթուղու, Երեւանի քաղաքային տրանսպորտի զարգացման ծրագրերը: Նախագահ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել նաեւ գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքները մեղմելու եւ նախատեսված ծրագրերն իրականացնելու համար Բանկի կողմից Հայաստանի կառավարությանը հատկացված 80 մլն ԱՄՆ դոլար օժանդակության համար: Փոխնախագահ Ժաօն ասել է, որ Ասիական բանկը շահագրգռված է Հայաստանի հետ երկարաժամկետ գործընկերային հարաբերությունների զարգացմամբ: Բարձր գնահատելով Բանկի եւ Հայաստանի կառավարության միջեւ ձեւավորված համագործակցությունը, նա ասել է, որ դիտարկել է համատեղ իրականացվող գյուղական ճանապարհների վերականգնման եւ ջրամատակարարման ու ջրահեռացման ծրագրերը եւ տպավորված է դրանց ընթացքից: Փոխնախագահը նաեւ վստահեցրել է, որ ԱԶԲ-ն պատրաստ է այսուհետ եւս աջակցել Հայաստանին` հաղթահարելու ճգնաժամի հարուցած դժվարությունները: Կարեւորելով խոշորամասշտաբ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը` կողմերը համաձայնել են, որ դրանք լուրջ խթան են երկրի զարգացման համար: Նրանք հեռանկարային են դիտել նաեւ մասնավոր սեկտորում համատեղ ծրագրերի իրականացումը: Նախագահ Սարգսյանըմիջազգային ֆինանսական կառույցների հետհամագործակցությունըմեր երկրի համար էական է համարել ոչ միայն ֆինանսական աղբյուրների ներգրավման տեսանկյունից, այլ նաեւ կարեւորել է այն փորձառությունը, աշխատանքի մշակույթը, որ նրանք բերում են Հայաստան, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |