Էմին Գեւորգյանը 4-րդ մեդալը նվաճեց Հայաստանի ըմբշամարտի հավաքականի համար23 հուլիսի 2009 - 17:28 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ըմբշամարտի պատանեկան հավաքականը Սերբիայում ընթացող Եվրոպայի առաջնության թիմային ստուգարքում գրավել է 5-րդ տեղը: Հավաքականին ոսկի բերեց Արտակ Հովհաննիսյանը (42 կգ ք/կ): Բրոնզե մեդալներ նվաճեցին Վոլոդյա Ֆրանգուլյանը (50 կգ ք/կ) եւ Վալտեր Մարգարյանը (58 կգ ք/կ): ՀՀ եւս երկու ներկայացուցիչ Դավիթ Ափոյանն (69 կգ ք/կ) ու Վահե Թամրազյանը (85 կգ ք/կ) գրավեցին 5-րդ տեղերը: Մրցումների երկրորդ օրը միայն Էմին Գեւորգյանին (63 կգ ք/կ) հաջողվեց բրոնզե մեդալ նվաճել: Ռ.Քարամյանը (46 կգ ք/կ), Պ.Թադեւոսյանը (54 կգ ք/կ) եւ Է.Մկոյանը (76 կգ ք/կ) դուրս մնացին մրցաշարից, տանուլ տալով առաջի իսկ մենամարտերում: ՀՀ ըմբշամարտի պատանեկան հավաքականը նվաճեց 5-րդ տեղը` հավաքելով 65 միավոր թիմային ստուգարքում: 95 միավորով առաջին տեղում է Ռուսաստանը, երկրորդում` Վրաստանն է 65 միավորով , 3-4 տեղերում են Թուրքիան ու Ադրբեջանը 63 ու 60 միավորներով: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |