Սոցիալական ծառայությունների 55 կենտրոնների աշխատակիցների 70 տոկոսի աշխատավարձը կազմում է 40 հազար դրամ24 հուլիսի 2009 - 19:21 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում գործում են սոցիալական ծառայությունների 55 կենտրոններ, որոնցից 12-ը գտնվում են Երեւանում: Այդ ծառայությունների աշխատակիցների 60-70 տոկոսը մասնագետներ չեն, սակայն, որքան էլ տարօրինակ լինի, նրանք ինքները եւս պատկանում են Հայաստանի սոցիալապաես անապահով քաղաքացիների թվին: Այդ մասին այսօր կայացած քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի սոցիալական ապահովման վարչության պետ Աստղիկ Մինասյանը: «Սոցիալական աշխատակիցների 60-70 տոկոսի աշխատավարձը կազմում է 40 հազար դրամ, ինչով էլ բացատրվում է մասնագետների պակասն ու իրավաբանների բացակայությունը, որոնք մասնագիտանում են սոցիալական ոլորտի հարցերում»,-ասել է Ա.Մինասյանը: Ըստ նրա, սոցիալական աշխատակիցների ասոցիացիայի ստեղծումը կօգնի լուծել սոցիալական աշխատակիցների վերաորակավորման հարցը: Արտերկրում աշխատող հայերի 50 տոկոսը, կորցնելով աշխատանքը ֆինանսական ճգնաժամի պատճառով, վերադարձել է Հայաստան, ինչը չէր կարող չանդրադառնալ երկրի աշխատաշուկայի վրա, եւ հետեւաբար, նաեւ բնակչության սոցիալական ապահովման մակարդակի վրա»,-ասել է Ա.Մինասյանը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյան. Այդ «պինգ-պոնգ դիվանագիտությամբ» արդեն հաջողվել է համաձայնության գալ բազմաթիվ հարցերի շուրջ Նա նաև զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող բանակցությունների առումով Ֆրանսիական Անիեր-սյուռ-Սենում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի միավորում է կրիպտո էկոհամակարգի առաջատարներին ՊՆ․ Տեսանյութում պատկերված անձը ՀՀ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է Լուրեր էին տարածվել, որ Կիրանցի բնակիչները «ադրբեջանցի հատուկջոկատայինի են նկատել» |