Կովկասը գտնվում է համաշխարհային քաղաքականության կենտրոնում

PanARMENIAN.Net - Օրերս Ստամբուլում տեղի է ունեցել թուրք-վրացական աշխատանքային խորհրդակցություն: Սեմինարը կազմակերպել էր թուրքական SETA քաղաքական, տնտեսական ու սոցիալական հետազոտությունների կենտրոնը եւ ոչ կառավարական կազմակերպությունները, որոնք զբաղվում են տարածքային, ազգային ու միջազգային հարցերի հետազոտմամբ Թուրքիայում: Ըստ Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական Սավաշ Բարքչինի, Կովկասը աշխարհաքաղաքական շահերի կիզակետն է: Նա ընդգծել է, որ Թուրքիան շատ մոտ է այդ տարածաշրջանին: «Երբ մենք նայում ենք այսօրվա Կովկասին, ապա հասկանում ենք, որ այն էներգետիկայի ու անվտանգության ոլորտում գլխավոր մրցակցության վայրն է: Տարածաշրջանը գտնվում է համաշխարհային քաղաքականության ծայրամասում, սակայն ներկայումս Կովկասը հայտնվել է համաշխարհային քաղաքականության կենտրոնում»,-հայտարարել է Բարքչինը, գրում է թուրքական Hurriyet Daily News-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---