ԱՀՀ ամառային ուսանողական ծրագիրը գործում է արդեն շուրջ 10 տարի24 հուլիսի 2009 - 20:42 AMT PanARMENIAN.Net - Արդեն շուրջ 10 տարի է, ինչ Ամերիկայի Հայկական համագումարը (ԱՀՀ) ամառային ուսանողական ծրագիր է իրագործում արտերկրում բնակվող ուսանողների համար: Այս տարի ծրագրին մասնակցում են 8 ուսանողներ ԱՄՆ-ից: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) Հայաստանում ու ԼՂՀ-ում տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը: «Այս ծրագրի նպատակն է արտերկրում բնակվող երիտասարդ հայերին ծանոթացնել իրենց հայրենիքին, ցույց տալ, թե ինչպիսին է կյանքը Հայաստանում: Միայն որոշ ժամանակ անցկացնելով հայրենիքումմ նրանք իրապես կկարողանան հասկանալ, թե ինչ նշանակություն ունեն նրանց համար Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը եւ ինչպես հետագայում իրենք կկարողանան օգտակար լինել րրենց հայրենիքին»,-ասել է Վարդանյանը: Նա նշել է, որ ծրագրի մասնակիցները Հայաստանում իրենց մասնագիտական պրակտիկան անց են կացնում կամավոր հիմունքներով, այցելում են տեսարժան վայրեր, պատմամշակութային հուշարձաններ: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները |