Եթե Երեւանն ու Թբիլիսին չքննարկեն Ջավախքի հայերի խնդիրները, դրանք կարող են վարծվել հակամարտության25 հուլիսի 2009 - 17:00 AMT PanARMENIAN.Net - Եթե 20 տարի առաջ Ադրբեջանը բացեիբաց ագրեսիա էր սկսել Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ, ապա այսօր Վրաստանն այդ նույն քաղաքականությունը ծածուկ է իրականացնում` դիտավորյալ խնդիրներ ստեղծելով Սամցխե-Ջավախեթի շրջանի բնակչության համար: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Էդուարդ Աբրահամյանը: «Ներկայումս Վրաստանի իշխանությունները դիտավորյալ միջոցներ չեն ձեռնարկում այդ շրջանի զարգացման համար, եւ այդ քաղաքականության հետեւանքները տեսանելի կլինեն մոտ ապագայում», - ընդգծել է հայ փորձագետը:Նրա խոսքերով, Սամցխե-Ջավախեթին Հայաստանի համար արտաքին աշխարհի «դարպասն» է, եւ հենց դա կկարողանա ապահովել երկրի զարգացումը: «Եթե երկու երկրների նախագահներն իրենց հանդիպումների ընթացքում չանդրդառնան եւ չքննարկեն Ջավախքի հայ բնակչության խնդիրները, ապա դրանք կարող են վերածվել հակամարտության: Այսօր Վրաստանն անելանելի դրության մեջ է եւ պատրաստ է լուրջ փոխզիջում կատարել», -հայտարարել է Աբրահամյանը: Նա հատկապես ընդգծել է, որ այսօր Հայաստանին անհրաժեշտ է մի կողմ դնել Վրաստանի հետ հարաբերությունների կարծրատիպերն ու հստակորեն բարձրացնել տարածաշրջանի հայերի դրության հարցը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |