Երեւանում կբեմադրվի Ջուզեպպե Վերդիի «Աիդա»-ն

PanARMENIAN.Net - Ալ.Սպենդիարյանի անվ. օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում հայ եւ իտալացի բեմադրիչները կրականացնեն համատեղ նախագիծ` Վերդիի «Աիդա» օպերայի բեմադրությունը:



Համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հասմիկ Պողոսյանի եւ Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Կասպինիի հանդիպման ընթացքում:



Հանդիպման ժամանակ ձեռք է բերվել նաեւ ֆրեսկաների վերականգնման ու փոխադրման աշխատանքների անցկացման մասին պայմանավորվածություն:



Ընդգծելով մշակութա-պատմական հուշարձանների վերականգնման կենտրոնի ստեղծման կարեւորությունը` զրուցակիցները նշել են հայ փորձագետներին իտալացի մասնագետների անգնահատելի փորձի փոխանակման անհրաժեշտությունը: Քննարկվել են նաեւ Հռոմի երաժշտական արվեստների թանգարանում Կոմիտասի 140-ամյակին նվիրված ցուցահանդեսի կազմակերպման հեռանկարները:
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---