Սերբիայի նախագահի այցը Հայաստան կարող է նոր խթան դառնալ երկկողմ համագործակցության համար

PanARMENIAN.Net - Հուլիսի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանին իր հավատարմագրերի պատճենները հանձնեց Հայաստանում Սերբիայի նորանշանակ դեսպան (նստավայրը` Աթենք) Դրագան Ժուպանյեւացը:Ողջունելով հյուրին` փոխարտգործնախարար Ղազինյանը նշեց, որ տարբեր ոլորտներում առկա է հայ-սերբական հարաբերությունների զարգացման մեծ ներուժ` ընդգծելով այդ գործընթացում բարձր մակարդակի փոխայցելությունների անցկացման կարեւորությունը: Այդ համատեքստում երկուստեք ընդգծվեց, որ Հայաստանի նախագահի հրավերով Սերբիայի նախագահ Բորիս Տադիչի հուլիսի 28-29-ը նախատեսված պաշտոնական այցը Հայաստան նոր խթան կհանդիսանա երկկողմ համագործակցության ընդլայնման եւ խորացման համար:



Զրուցակիցները նաեւ կարեւորեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, երկու երկրների միջեւ գործարար կապերի ակտիվացումն ու ամրապնդումը: Հանդիպմանը դեսպան Ժուպանյեւացը ներկայացրեց նաեւ Արդարադատության միջազգային դատարանում Կոսովոյի հարցի դատաքննության ընթացքը եւ սերբական կողմի ակնկալիքները, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---