ԼՂՀ անվտանգության երաշխիքները չեն կարող այսoրվանից ցածր լինել28 հուլիսի 2009 - 19:29 AMT PanARMENIAN.Net - «ԼՂՀ իշխանությունները Մադրիդյան սկզբունքների մասին պաշտոնական փաստաթուղթ չեն ստացել, ուստի Ստեփանակերտը մինչ օրս այդ առիթով հանդես չի եկել պաշտոնական հայտարարությամբ»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության առաջնորդ եւ ՀՀ նախագահին կից Հանրային խորհրդի անդամ Խոսրով Հարությունյանը: Նա նաեւ նշել է, որ ԼՂՀ-ում, իհարկե, որակյալ առաջընթաց են արձանագրել Մադրիդյան սկզբունքներում` դեպի հակամարտության արդարացի լուծման կողմը:Հարությունյանի խոսքով, Լեռնային Ղարաբաղը Մադրիդյան սկզբունքների առնչությամբ որոշակի անհանգստություն ունի, ու նախ եւ առաջ դա վերաբերում է ԼՂՀ անվտանգության հարցերին: Հարությունյանը նաեւ ավելացրել է, որ այդ անհանգստությունը չի նշանակում հրաժարվել ողջ փաստաթղթից, այլ ուղղված է նրան, որպեսզի ԼՂՀ անվտանգության հարցերի շուրջ բանակցություններն ավելի խորացվեն: Խոսրով Հարությունյանը գտնում է, որ ԼՂՀ անվտանգության երաշխիքները, որոնք պետք է ներառվեն Մադրիդյան սկզբունքների մեջ, չեն կարող ներկայիս մակարդակից ցածր լինել: «Ինչպես իշխանությունները, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի հասարակական սեկտորը գտնում են, որ բանակցությունների արդյունքում իրենց չի կարող հատկացվել այսօր փաստացիորեն գոյություն ունեցող կարգավիճակից ցածր կարգավիճակ»,- հայտնել է Խոսրով Հարությունյանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |