Լուվրի ինտերնետ-կատալոգը հասանելի է դարձել անգլերեն լեզվով

PanARMENIAN.Net - Մինչ օրս աշխարհի անգլալեզու բնակչությունը զուրկ էր աշխարհի ամենաայցելվող թանգարանի` Լուվրի ինտերնետ-կատալոգից օգտվելու հնարավորությունից: Այսօր ակտիվացվել է արտաքին օգտվողներին հասանելի ինտերնետ-կատալոգի անգլիական տարբերակը:



Ինչպես հաղորդում է The New York Times-ը, Atlas բազայի նոր տարբերակը ներառում է 22 հազար ցուցանմուշների նկարագրություններն ու պատկերները, այսինքն` մշտական ցուցադրության մոտ 80 տոկոսը: Լուվրի ինտերնետ-կատալոգը ներառում է 35 հազար թանգարանային ցուցանմուշներից 26 հազարը:



Նախագիծն իրականացվել է American Friends of the Louvre խմբի ջանքերով եւ արժեցել 380 հազար եվրո: ԱՄՆ բնակիչները, AFL վիճակագրության համաձայն, ցանկացած այլ երկրների քաղաքացիներից հաճախ են այցելում գլխավոր ֆրանսիական թանգարան: Ընդ որում, Լուվրը աշխարհի ամենաշատ այցելվող թանգարանն է. տարեկան այն այցելում են գեղեցիկի 8,5 միլիոն գնահատողներ:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---