Ռուս-թուրքական հարաբերությունների բարելավումը չի ազդի Հայաստանի վրա 7 օգոստոսի 2009 - 13:03 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի ու Թուրքիայի վարչապետներ Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թաիփ Էրդողանի հանդիպումը բավական արդյունավետ էր Մոսկվայի համար: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Նորավանք» քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սեւակ Սարուխանյանը: Նրա խոսքերով, Ռուսաստանն այնուամենայնիվ հասավ Անկարայի անմիջական մասնակցությանը South Stream (Հարավային հոսանք) նախագծին, ինչը բավական շահավետ է, քանի որ բոլոր նավթային ու գազային մայրուղիները անցնում են Թուրքիայի տարածքով: Հայ վերլուծաբանը նշել է նաեւ, որ համաձայնության ստորագրումը նավթագազային ոլորոտւմ Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ, մեկնարկ կտա նոր նախագծերին Եվրոպայի ու ԱՄՆ-ի համար: Սարուխանյանը նշել է նաեւ, որ ռուս-թուրքական հարաբերությունների բարելավումը չի ազդի Հայաստանի վրա: Ռուսաստանը միշտ հետաքրքված կլինի Հայաստանով եւ պետք չէ հայ-ռուսական հարաբերությունները կապել ռուս-թուրքական հարաբերությունների հետ, դրանք երկու առանձին հարցեր են»,-ասել է վերլուծաբանը: Օգոստոսի 6-ին Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը աշխատանքային այցով եղավ Թուրքիայում` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի հրավերով: Ռուսաստանի ու Թուրքիայի վարչապետները բանակցությունների արդյունքում փաստաթղթեր ստորագրեցին երկու երկրների միջեւ համագործակցության մասին գազային եւ նավթային ոլորտներում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |