ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ ներկայացուցիչը իմիտացիայով է զբաղվում, գտնում են Բաքվում12 օգոստոսի 2009 - 17:33 AMT PanARMENIAN.Net - «Որքան էլ որ մենք ԱՄՆ համանախագահներից պահանջեն փոխել երկրի դիրքորոշումը` որպես կողմնակի դիտորդ, ոչինչ չի փոխվի: Բոլորովին միեւնույնն է` Մեթյու Բրայզան, թե Թինա Քեյդենաուն կլինի համանախագահը: Մեզ պետք է պետության դիրքորոշումը: Պետք չէ հույս դնել անձնավորությունների վրա: Այդ մասին Day.Az-ին է հայտնել ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն` մեկնաբանելով Մեթյու Բրայզայի խոսքերն այն մասին, որ իրեն մոտ ժամանակներս ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահի պաշտոնում կփոխարինի Թինա Քեյդենաուն:«Մենք հաճախ անարդար ենք եղել կամ ենք ինքնին Մեթյու Բրայզայի հանդեպ: Բայց ողջ քաղաքականությունը տեղի է ունենում երկրի ղեկավարության ձեռքով: Չէ՞ որ ԱՄՆ ղեկավարությունը դեռեւս չի զբաղվում Լեռնային Ղարաբաղի խնդրով: Ուստի ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ ներկայացուցիչը գործունեության իմիտացիայով է զբաղվում, ինչով եւ զբաղվում էր Մեթյու Բրայզան: Իսկ դրանով ամեն մեկն իր ուժերի ներածի չափով զբաղվում է»,- հայտնել է Գուլուզադեն: Թինա Քեյդենաուն 2008թ. ԱՄՆ դեսպան նշանակվեց Կոսովոյում: Ավելի վաղ նա զբաղեցնում էր ԱՄՆ հատուկ ներկայացուցչի պաշտոնը Պրիշտինում (Կոսովոյի մայրաքաղաքում): ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |