Գյումրիում ծրագրվում է Էմիլ Գազազի տուն-թանգարան կառուցել

PanARMENIAN.Net - Հայաստանի Գյումրի քաղաքում ծրագրվում է քանդակագործ եւ նկարիչ Էմիլ Գազազի տուն-թանգարան կառուցել: Այդ մասին հայտնի է դարձել օգոստոսի 13-ին Երեւանում նախատեսվող նկարչի ցուցահանդեսին նվիրված մամլո ասուլիսի ժամանակ:



Էմիլ Գազազի տիկնոջ` Մանէ Այրյանի խոսքերով, որն ԱՄՆ-ից Հայաստան էր ժամանել նկարչի ցուցահանդեսի անցկացման նպատակով, վերջին անգամ Էմիլ Գազազն իր հայրենիքում` Գյումրիում եղել էր 1986 թվականին: Դրանից հետո, նրա խոսքերով, նկարիչը վախենում է այնտեղ վերադառնալ եւ տեսնել 1988 թվականի երկրաշարժից հետո փոխված հարազատ քաղաքը:



Էմիլ Գազազը (Մանվել Գազազյան) ծնվել է 1953 թվականին Գյումրիում, կոշկակարի ընտանիքում: Նկարչի կնոջ կարծիքով, արվեստի նկատմամբ սերն ապագա նկարչի մեջ դաստիարակել է մայրը, ով վաղ մանկությունից Մանվելին հաղորդակից էր դարձնում արվեստի աշխարհին:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---