ՖԻԴԵ-ի Գրան Պրիի հինգերորդ փուլը հայ գրոսմայստերների համար անհաջող ընթացք է ունեցել13 օգոստոսի 2009 - 23:23 AMT PanARMENIAN.Net - Հայ գրոսմայստերներ Լեւոն Արոնյանն ու Վլադիմիր Հակոբյանը ՖԻԴԵ-ի Գրան Պրիի հինգերորդ փուլում անհաջող են ելույթ ունեցել` սեւերով զիջելով իրենց հակառակորդներ Ռուստամ Կասիմջանովին եւ Բորիս Գելֆանդին համապատասխանաբար: Երկու գրոսմայստերն էլ առաջին պարտությունը գրանցեցին իրենց հաշվին:Անհաջող պարտիայից հետո Լեւոն Արոնյանը կորցրեց իր առաջատար դիրքը: Սակայն մրցաշարային սանդղակն առաջվա նման գլխավորում են երկու շախմատիստ: Պետեր Լեկոյի հետ միասին, որը ոչ ոքի խաղաց Եվգենի Ալեքսեեւի հետ, առաջատար դիրք գրավեց Վասիլի Իվանչուկը` հաղթելով բուլղարացի Իվան Չեպարինովին: Երկու շախմատիստն էլ հավաքել են 3,5 միավոր: Հինգերորդ փուլի արդյունքները. Եվգենի Ալեքսեեւ-Պետեր Լեկո-0,5:0,5 Իվան Չեպարինով-Վասիլի Իվանչուկ-1:0 Գատա Կամսկի-Էռնեստո Ինարկիեւ-1:0 Ուստամ Կասիմջանով-Լեւոն Արոնյան-1:0 Բորիս Գելֆանդ-Վլադիմիր Հակոբյան-1:0 Պավել Էլյանով-Դմիտրի Յակովենկո- 0,5:0,5 Սերգեյ Կարյակին-Էտյեն Բակրո-1:0 Մրցաշարային դրությունը հինգ փուլից հետո. Լեկո, Իվանչուկ-3,5; Արոնյան, Կասիմջանով, Գելֆանդ-3; Չեպարինով, Էլյանով, Կարյակին, Յակովենկո-2,5; Հակոբյան, Բակրո, Ալեքսեեւ, Կամսկի-2; Ինարկիեւ-1: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |