Բելմոնտում տեղի կունենա հայ ջազային երաժիշտների համերգ15 օգոստոսի 2009 - 14:35 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 17-ին Կալիֆորնիայի Բելմոնտ քաղաքում տեղի կունենա «Jazz TWO+2» ջազային համերգը` հայ երաժիշտների մասնակցությամբ: Առաջին հայկական եկեղեցու բեմում ելույթ կունենան ԱՄՆ-ի հայ ջազային երաժիշտներ Ջոն Բաբոյանը (կիթառ), Կարեն Քոչարյանը (հարվածային), ինչպես նաեւ Հայաստանից երիտասարդ երաժիշտներ Արտեմ Մանուկյանը (բաս) եւ Արթուր Գրիգորյանը (սաքսոֆոն):Արտեմն ու Արթուրն անցյալ տարի արժանացել էին կրթաթոշակի Բերկլիի ջազային երաժշտական քոլեջում ուսում ստանալու համար: Երաժիշտներին ծրագրին մասնակցել հրավիրել էր քոլեջի պրոֆեսոր Ջոն Բաբոյանը, որը երաժիշտների կատարումը լսել էր Հայաստանում Տաթեւիկ Հովհաննիսյանի հյուրախաղերի ժամանակ: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |