ԹՈՒՐՔԻԱՆ ՊԵՏՔ Է ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԻ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՑ

PanARMENIAN.Net - Թուրքիայի կառավարությունը պետք է ներողություն խնդրի հայ ժողովրդից 1915 թվականի ցեղասպանության համար: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, այդպիսի հայտարարություն է արել այսօր Հունաստանի խորհրդարանի խոսնակ Ապոստոլոս Կակլամանիսը` հանդես գալով Հայոց ցեղասպանության 87-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը: Արարողությանը մասնակցում էին Հունաստանի կառավարության ներկայացուցիչները եւ քաղաքական կուսակցությունների պատգամավորներ: Արարողության մասնակիցները ծաղկեպսակներ են դրել անհայտ զինվորի հուշակոթողին:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---