«Արարատն» իր առաջին հաղթանակ է տարել` պարտության մատնելով «Փյունիկին»17 օգոստոսի 2009 - 15:20 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի առաջնության 18-րդ փուլը փոքր-ինչ անսովոր ստացվեց հայկական ֆուտբոլի համար: Անակնկալ դարձավ առաջնության թույլ օղակ «Արարատ» ՖԱ եւ գործող չեմպիոն ու ընթացիկ առաջնության միանձնյա առաջատար «Փյունիկի» հանդիպումը, որում արարատցիները անսպասելիորեն հաղթանակ տարան 1:0 հաշվով: 75-րդ րոպեին միակ գնդակի հեղինակ դարձավ ռմբարկու Գեւորգ Նռանյանը:«Արարատի» համար դա այս սեզոնի առաջին հաղթանակն է: Մինչ այդ հանդիպումը երկրի փոխչեմպիոնի հաշվում կար երեք ոչ ոքի, որոնցից մեկն արձանագրվել էր նույն «Փյունիկի» հետ հանդիպման արդյունքում եւ 14 պարտություն: Փուլի մեկ այլ հանդիպմանը «Բանանցն» իր դաշտում 2:1 հաշվով պարտության մատնեց Աշտարակի «Միկային»: Չնայած, որ հանդիպման ժամանակ հաշիվը իվուարցի ռմբարկու Բոտի Դեմելի ջանքերով բացեցին հյուրերը, Արմեն Գյուլբուդաղյանցի սաներին հաջողվեց խաղն ավարտել իրենց հաղթանակով. սկզբում 39-րդ րոպեին հաշիվը հավասրեցրեց Նորայր Գյոզալյանը, իսկ 50-րդ րոպեին հաղթանակող գոլի հեղինակ դարձավ «Բանանցի» կիսապաշտպան Սամվել Մելքոնյանը: Մյուս երկու հանդիպումներում «Ուլիսը» սեփական դաշտում նվազագույն հաշվով առավելության հասավ Գյումրու «Շիրակի» հանդեպ, իսկ Կապանի «Գանձասարը» նույն հաշվով հաղթանակ տարավ «Կիլիկիայի» հանդեպ: Մրցաշարային սանդղակը շարունակում են գլխավորել «Փյունիկն» ու «Միկան», որոնք հավաքել են 38-ական միավոր: Սակայն «Փյունիկը» մեկ հանդիպում պակաս է անցկացրել: Մրցաշարային դրությունը 18 փուլերից հետո` 1.Փյունիկ - 38 2.Միկա - 38 3.Ուլիս - 36 4.Բանանց - 31 5.Գանձասար - 26 6.Շիրակ - 15 7.Կիլիկիա - 11 8.Արարատ - 6 ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |