ՌՈՒՍԱՍՏԱՆԻ «ԼՈՒԿՕՅԼ» ՆԱՎԹԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ՋԵՅՀԱՆ ՆԱՎԹԱՄՈՒՂԻ ԿԱՌՈՒՑՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒՑ18 ապրիլի 2002 - 23:40 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի «ԼՈՒԿօյլ» նավթային ընկերությունը հրաժարվել է իր անմիջական մասնակցությունը բերել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի շինարարության նախագծի իրականացմանը: Այդ մասին Լոնդոնում ընթացող միջազգային էներգետիկ կոնֆերանսի ժամանակ հայտարարել է ընկերության փոխնախագահ Ջիվան Չելոյանցը: «Մեր ընկերությունը չի ֆինանսավորի եւ չի մասնակցի նավթամուղի կառուցմանը»,-հայտարարել է նա: Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերին «ԼՈՒԿօյլի» նախագահ Վագիթ Ալեքպերովը Բաքվում հայտարարել էր, որ ընկերությունը անպայման կմասնակցի նախագծի իրականցմանը եւ հույս ունի բաժին ստանալ կոնսորցիումում 7,5 տոկոսի չափով: «ԼՈՒԿօյլի» ղեկավարների տրամադրության անսպասելի փոփոխությունը Բաքվում բացատրում են Ռուսաստանի կառավարության կողմից ցուցաբերած ճնշումով, որը ի սկզբանե դեմ էր Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի շինարարությանը ռուսաստանյան նավթային ընկերությունների ներգրավմանը: Պաշտոնական Մոսկվան ժխտում է իր ազդեցությունը ընկերության ղեկավարության կողմից որոշման ընդունման գործընթացի վրա: Այնինչ, հայտնի է, որ Պետական Դումայում մի քանի անգամ լրջորեն քննարկվել է մի օրենքի ընդունման նպատակահարմարության մասին հարցը, որը կարգելեր ռուսաստանյան նավթային ընկերություններին մասնակցել Բաքու-Ջեյհան նավթամուղի կառուցմանը: Ինչը պատճառաբանվում էր այն բանով, որ դա «հակասում է Ռուսաստանի քաղաքական եւ տնտեսական շահերին»: Այդ նախաձեռնությանը աջակցելու մասին անցյալ տարվա նոյեմբերին հայտարարել էր նաեւ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վիկտոր Կալյուժնին: Իսկ օրերս Ռուսաստանի փոխվարչապետ Վիկտոր Խրիստենկոն հայտարարել է, որ Մոսկվան չի տեսնում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի շինարարության նախագծի տնտեսական նպատակահարմարությունը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |