ՀԱՊԿ Համատեղ համալրված զորավարժությունների առաջին փուլի հիմնական նպատակներն ու խնդիրներն իրագործվել են31 օգոստոսի 2009 - 17:41 AMT PanARMENIAN.Net - Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության (ՀԱՊԿ) Համատեղ համալրված զորավարժությունների առաջին փուլի հիմնական նպատակներն ու խնդիրներն իրագործվել են: Այդ մասին, ամփոփելով զորավարժությունների առաջին փուլի արդյունքները, հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: «Այդ թվում նաեւ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի (ՕԱՀՈՒ) կիրառմանը նվիրված` ՀԱՊԿ զորավարժությունների առաջին փուլը մեզ թույլ տվեց մշակել հավաքական անվտանգության ցանկացած տարածաշրջանում իրադրության սրման դեպքում գործողությունների ալգորիթմը: Զորավարժությունների այս փուլի անմիջական մասնակիցները աշխատանքի լավ փորձ ձեռք բերեցին բարդ ու արագ փոփոխվող իրադրության պայմաններում»,- նշել է Բորդյուժան:Զորավարժությունների երկրորդ եւ երրորդ փուլերը կանցնեն համապատասխանաբար սեպտեմբերի 19-28 Բելառուսում եւ հոկտեմբերի 2-15 Ղազախստանում: Զորավարժությունների մեջ ներգրգավված են մինչեւ 7 հազ. զինծառայողներ, 120 տանկ, ավելի քան 200 ՀԶՄ եւ ԶԲՓ, ինչպես նաեւ ավելի քան 40 ինքնաթիռ եւ ուղղաթիռ, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |