Վրաստանի ԱԳՆ ղեկավարը Հայաստան է ժամանելու

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 5-ին Վրաստանի ԱԳՆ ղեկավար Գրիգոլ Վաշաձեն կժամանի Հայաստան: Այդ մասին կայացած ճեպազրույցին հայտարարել է Վրաստանի ԱԳ փոխնախարար Դավիդ Ջալագանիան: Նրա խոսքով, այդ հանդիպումը ծրագրված էր կողմերի միջեւ ձեռք բերված համաձայնությամբ:



Այցի շրջանակներում Գրիգոլ Վաշաձեն կհանդիպի իր գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ: Հանդիպումներ կկայանան նաեւ Հայաստանի գործադիր ու օրենսդիր իշխանությունների հետ:



Ինչպես նշել է Ջալագանիան, հանդիպումների ժամանակ խոսքը գնալու է Վրաստանի ու Հայաստանի միջեւ երկկողմ հարաբերությունների մասին, հաղորդում է Գրուզիա-on-line-ը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---