Թուրքիայի ԱԳՆ. Մենք մտադիր չենք բացել Հայաստանի հետ սահմանն այս փուլում 1 սեպտեմբերի 2009 - 13:33 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին համատեղ համաձայնագրի ստորագրման նախօրեին Ահմեդ Դավուդօղլուն 35-րոպեանոց զրույց է վարել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Ինչպես գրում է Hurriyet Daily News-ը, մեկնաբանելով համաձայնագրի կնքումը, Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Թուրքիան այս փուլում մտադիր չէ բացել սահմանը Հայաստանի հետ: «Թուրքիայի նպատակն է լավագույն հարաբերություններ հաստատել հարեւանների հետ եւ խաղաղություն, կայունություն ու անվտանգություն հաստատել Կովկասում»,-ասել է Դավուդօղլուն: Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ Անկարան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ընթացքում հաշվի կառնի Ադրբեջանի շահերը: «Թուրքիայի ու Հայաստանի միջեւ ստորագրված հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունը չի նշանակում, թե մենք հեռացել ենք ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքներից: Մենք հուսով ենք, որ այդ քայլից հետո միջազգային հանրությունն իր ուշադրությունը կսեւեռի Լեռնային Ղարաբաղի հակամարտության վրա»,-ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |