Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գինը չպետք է լինի ԼՂՀ ժողովրդի ինքնորոշումը

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գինը չպետք է լինի ԼՂՀ ժողովրդի ինքնորոշումը: Այդ մասին Երեւանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: «Գոյություն ունի ղարաբաղյան խդնրի լուծման մի քանի սցենար, սակայն այդ ցուցակում բացակայում է հայկական սցենարը: Ասելով հայկական սցենար, ես ի նկատի ունեմ բոլոր տարածքների պահպանումը Լեռնային Ղարաբաղի կազմում եւ հայ փախստականների իրավունքների պաշտպանությունը»,-ասել է ԼՂՀ ԱԳՆ նախկին նախարարը: Ըստ Մելիքյանի, Լեռնային Ղարաբաղի սահմանները պետք է պաշտպանել:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---