Միշա Ալոյանի մարզիչ. Իմ սանը մի գլուխ բարձր էր Գիժլարյանից

PanARMENIAN.Net - Միլանում ընթացող աշխարհի առաջնությունում երկու հաղթանակ տարած եւ եզրափակչի 1/8 դուրս եկած ՌԴ-ի ներկայացուցիչ Միշա Ալոյանի (մինչեւ 51կգ) մարզիչ Էդուարդ Կրավցովը պատմել է իր սանի երկու առաջին մենամարտերի մասին Բուրունդիի ներկայացուցիչ Ռունանգայի ու Հայաստանից նրա հայրենակից Դերենիկ Գիժլարյանի հետ:



«Առաջին մարտում Միշային թույլ հակառակորդ բաժին ընկավ` Ռունանգան Բուրունդիից, եւ մենք հաղթեցինք մեծ առավելությամբ` 25:2 հաշվով, երկրորդ բռնցքամարտիկը` հայաստանցի Դերենիկ Գիժլարյանը վատ մրցակից չէր, սակայն նրա հետ մենամարտում հարկ չեղավ բոլոր կարողությունները ցույց տալու: Եզրափակչի 1/8 մենք հանդիպում ենք գվատեմալացի Վալենզուելա Բարիլաս Էդդիի հետ, որը զգալիորեն ուժեղ է»,-մեջբերում է Կրավցովին Sportbox.ru-ն:



Կրավցովը նշել է նաեւ, որ Գիժլարյանի դեմ մենամարտում մա մտավախություններ ուներ, կապված ամերիկացի մրցավարի կանխակալ վերաբերմունքի հետ իր սանի նկատմամբ:



«Ինձ մտահոգեց այն, որ ամերիկացի մրցավարը մի պահ դադարեց կոճակը սեղմել եւ միավորներ չգրանցեց նրա հաշվին մինչեւ երրորդ ռաունդի վերջին րոպեն: Սակայն Ալոյանը մի գլուխ բարձր էր Գիժլարյանից, ուստի չհաշվարկված միավորները մենամարտի արդյունքի վրա չանդրադարձան: Սակայն այժմ մեր բռնցքամարտիկները նորմալ հոգեբանական ինքնազգացողություն ունեն եւ մարտական են տրամադրված»,-հայտարարել է մարզիչը:
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---