Հայ սուսերամարտիկները պատրաստվում են աշխարհի առաջնությանը, որը կանցնի Թուրքիայում 8 սեպտեմբերի 2009 - 19:41 AMT PanARMENIAN.Net - Հայ սուսերամարտիկներ Միքայել Ղազարյանը, Արկադի Մուրադյանը եւ Էդգար Ավետիսյանը մարզիչ Ալեքսանդր Նավասարդյանի ղեկավարությամբ սեպտեմբերի 28-ին կմեկնեն Թուրքիա, որտեղ Անթալիայում սեպտեմբերի 30-ից մինչեւ հոկտեմբերի 8-ը կմասնակցեն աշխարհի առաջնությանը: Այժմ հայ սուսերամարտիկներն ուսումնամարզական հավաք են անցկացնում, որը մեկնարկել է սեպտեմբերի 7-ին եւ կտեւի մինչեւ մեկնումը Թուրքիա:Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել Հայաստանի Սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանը, եթե հայ սուսերամարտիկները կարողանան դուրս գալ 1/16-րդ եզրափակիչ, ապա դա հաջողությունկլինի: «Այժմ անիմաստ է հույսեր կապել մրցանակային տեղերի հետ: Մեզ համար լավագույն տարբերակը 1/16րդ եզրափակիչն է», - ասաց Մադոյանը: Մադոյանը նաեւ նշեց, որ հոկտեմբերի 27- 29 Հայաստանի հավաքականը Քութայիսիում ութ հոգանոց կազմով կմասնակցի Վրաստանի բաց առաջնությանը: Հայ սուսերամարտիկների հետ միասին բաց առաջնությանը կմասնակցեն նաեւ Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի մարզիկները: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |