Իսրայելն այլեւս զենք չի առաքի Վրաստան10 սեպտեմբերի 2009 - 14:52 AMT PanARMENIAN.Net - Իսրայելն այլեւս զենք չի առաքի Վրաստան: Մինչդեռ, Թել Ավիվի ու Մոսկվայի միջեւ ձեւակերպվել է ոչ պաշտոնական համաձայնագիր, ըստ որի Իսրայելն գործնականում դադարեցնոմ է համագործակցությունը Վրաստանի հետ ռազմական ոլորտում, իսկ փոխարենը ՌԴ-ն չի վաճառի Իրանին «C-300» տիպի հակաօդային հրթիռային համակարգեր: Նման համաձայնագիր կնքվել է Շ.Պերեսի Մոսկվա այցելության ժամանակ», գրում է վրացական «Ռեզոնանսի» թերթը: Թերթն ընդգծում է, որ Իսրայլեը Վրաստանի համար զենքի խոշորագույն մատակարար է: «2000թ. ի վեր Վրաստանը Իսրայելից գնել է մոտ 200 մլն դոլարի զենք: Ըստ վրաց փորձագետների, ռազմական համագործակցության դադարեցումը Իսրայելի հետ Վրաստանի համար մեծ հարված կլինի: Դա բացասաբար կանդրադառնա վրացական բանակի արդիականացման վրա: Հատկապես այն ֆոնի վրա, երբ Ռուսաստանը բացահայտ կոչ է անում այլ երկրներին դադարեցնի ռազմական գործակցությունը Վրաստանի հետ»,-նշում է թերթը: Եթե Իսրայելը դադարեցնի զենքի առաքումը Վրաստան, դա շատ բացասաբար կանդրադառնա Վրաստանի սպառազինության արդիականացման վրա: «Տանկեր մենք կարող ենք գնել նաեւ Ուկրաինայից, Լեհաստանից, Չեխիայից եւ նույնիսկ Բուլղարիայից: Սակայն Իսրայելը մեզ առանց օդաչուի թռչող ինքնաթիռներ էր մատակարարում, որոնք էլ ոչ ոք չի կարող անել, եւ բնականաբար, դա շատ բացասական կանդրադառնա վրաց սպառազինության մակարդակի վրա»,-ասել է թերթը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |