Երեւանում բացվել է կինոօպերատոր Արթուր Մանուչարյանի լուսանկարչական ցուցահանդեսը10 սեպտեմբերի 2009 - 21:44 AMT PanARMENIAN.Net - Երեւանում` «Նարեկացի» մշակույթի կենտրոնում այսօր բացվել է կինոօպերատոր Արթուր Մանուչարյանի լուսանկարչական ցուցահանդեսը, որին ներկայացվել են հայ միջնադարյան ճարտարապետական ժառանգության եւ Հայաստանի տեսարժան վայրերի լուսանկարներ: «Այս ցուցահանդեսը հնգամյա աշխատանքի արդյունք է: Ես որոշեցի այս անգամ իմ ցուցահանդեսը նվիրել Հայաստանին: Այստեղ ներկայացված են Հայաստանի անհայտ, գրեթե ավերված եկեղեցիներ ու ճարտարապետական հուշարձաններ, որոնք երկրի խուլ անկյուններում են գտնվում: Այս ցուցահանդեսի իմաստը նրանում է, որպեսզի մարդիկ տեսնեն այդ ճարտարապետական ժառանգությունը եւ իրենց ներդրումը կատարեն դրա պահպանման գործում»,- նշել է Մանուչարյանը ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ:Ցուցահանդեսին ներկայացված են 36 լուսանկարներ, որոնց մի մասը տպագրվել են «Տպավորություններ Հայաստանից» գրքում, որը պատմում է Հայաստանի 8 ճարտարապետական հուշարձանների մասին: Ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 18-ը: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |