ԵՄ, ԱՄՆ եւ ՌԴ դիրքորոշումն արցախյան խնդրի կարգավորման շուրջ համընկնում է ՀՀ դիրքորոշման հետ16 սեպտեմբերի 2009 - 23:05 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանում կառավարության ժամի ընթացքում ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյան, պատասխանելով «Ժառանգություն» կուսակցության խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանի ԼՂՀ խնդրի առնչությամբ ՄԱԿ-ի վերջին ադրբեջանամետ բանաձեւից հետ Հայաստանի կողմից ձեռնարկած գործողությունների մասին հարցին, նշել է, որ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչը տվյալ հարցի վերաբերյալ ՄԱԿ-ի երկրների ներկայացուցիչների շրջանում ՀՀ ԱԳՆ կողմից նախապատրաստված համապարփակ փաստաթուղթ է տարածել:Նա նաեւ հաղորդել է, որ այդ հարցի շուրջ Հայաստանի ԱԳՆ-ը դրական պատասխաններ է ստացել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, ԵՄ երկրների արտգործնախարարների կողմից: Նալբանդյանի կարծիքով, բոլոր վերոհիշյալ փաստերը խոսում են այն մասն, որ ԵՄ, ԱՄՆ եւ ՌԴ դիրքորոշումը համընկնում է ՀՀ դիրքորոշման հետ այն հարցում, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի երեք հայտնի միջազգային սկզբունքների հիման վրա, ինչպիսիք են ուժ չկիրառելու, ազգերի ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության սկզբունքները: Խոսելով Մադրիդյան սկզբունքների մասին, նախարարը նշել է, որ այդ փաստաթուղթը Հայաստանի «միակ հույսը» չէ, այն պարզապես որպես հիմք է վերցվել Ադրբեջանի հետ բանակցությունների համար: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |