ՌԴ նախագահը Սերժ Սարգսյանին շնորհավորել է Անկախության օրվա առթիվ

PanARMENIAN.Net - Դմիտրի Մեդվեդեւը շնորհավորական նամակ է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի` Անկախության օրվա առթիվ: Ռուսաստանի նախագահի ուղերձում մասնավորապես ասվում է. «Գոհունակությամբ եմ նշում Ռուսաստանի ու Հայաստանի բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը, որը բնորոշովում է փոխըմբռնմամբ, հարգանքով եւ վստահությամբ: Վստահ եմ, որ ռուս-հայկական ռազմավարական գործընկերության խորացումը նպաստում է մեր երկրների սոցիալ-տնտեսական առաջընթացին, ծառայում խաղաղությանն ու կայունությանը Անդրկովկասում: Մտադիր ենք այսուհետ էլ անհրաժեշտ քայլեր նախաձեռնել երկկողմ քաղաքական երկխոսության, գործնական եւ հումանիտար համագործակցության հետագա զարգացման համար», հաղորդում է ՌԴ նախագահի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---