Ստեղծվել է «Էրեբունի-Երեւան» Մշակութային հիմնադրամ24 սեպտեմբերի 2009 - 16:49 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի մայրաքաղաքի Ավագանու խորհրդի որոշմամբ ու Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի նախաձեռնությամբ ստեղծվել է «Էրեբունի-Երեւան» Մշակութային հիմնադրամը:Ինչպես հաղորդում է քաղաքապետարանի մամլո ծառայությունը, հիմնադրամի նպատակը Երեւանի տարածքում գտնվող Էրեբունի ուրարտական հնագույն ամրոցի բարեկարգումն է: «Մենք կարող ենք բարեկարգել մեր մայրաքաղաքի խորհրդանիշը` Էրեբունի ամրոցը, պետությունների կամ բարերարների օգնությամբ, սակայն նպատակահարմար է, որպեսզի այդ պատասխանատու եւ պատվավոր գործին ձեռնամուխ լինենք մենք` երեւանցիներս»,- հայտնել է Գագիկ Բեգլարյանը: Էրեբունին Ուրարտու պետության հնագույն քաղաքն է, որի ավերակները գտնվում են Արին-Բերդ բլրի վրա` ժամանակակից Երեւանի ծայրամասում: Էրեբունին հիմնադրվել է ուրարտական Արգիշտի I արքայի կողմից մ.թ.ա 782` որպես Արարատյան դաշտում ուրարտացիների ամրապնդման հենակետ: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |