Առաջին անգամ Հայաստանի նախագահը համահայկական ուղեւորություն է իրականացնում աշխարհի բոլոր խոշոր հայկական համայնքներ25 սեպտեմբերի 2009 - 20:39 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` աշխարհի բոլոր խոշոր հայկական համայնքներ այցելելու նպատակը ցանկությունն է ծանոթանալու հայկական համայնքի կարծիքի եւ մոտեցումների հետ այնպիսի կարեւոր հարցում, ինչպիսին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը ընդգծել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը: Սարգսյանի խոսքով, առաջին անգամ ՀՀ նախագահը համահայկական ուղեւորություն է իրականացնում, որի նպատակն է լինել բոլոր այն հայաշատ կենտրոններում, որտեղ ձեւավորվում է հայկական սփյուռքի հանրային կարծիքը: Ուղեւորության շրջանակներում ՀՀ նախագահը կայցելի Նյու Յորք, Փարիզ, Լոս Անջելես, Բեյրութ եւ Դոնի Ռոստով քաղաքները, որտեղ կկայանան տարածաշրջանային հանդիպումներ: Այցելության շրջանակներում երկկողմանի քաղաքական հանդիպումներ չեն նախատեսվում: Վիգեն Սարգսյանը շեշտել է, որ այցի հիմնական եւ միակ նպատակը` սփյուռքի հետ շփումն է, յուրաքանչյուր քաղաքում նախագահը կանցկացնի ավելի քիչ քան քսանչորս ժամ: «Միակ բացառությունը կլինի Լոս-Անջելես քաղաքը, որտեղ բացի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումից, կկայանա հանդիպում լրագրողների հետ Լոս-Անջելեսում գործող հայկական հեռուստատեսությունների համար»,- հաղորդել է Սարգսյանը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |