Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Նյու Յորքի հայերին ՀՀ արտաքին քաղաքականության գերակայությունները30 սեպտեմբերի 2009 - 11:54 AMT PanARMENIAN.Net - Հայաստանյաց առաքելական եկեղեցու ԱմերիկայիԱրեւելյան ափի առաջնորդարանում ՀՀ արտգործնախարար պատվին թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի կողմից կազմակերպված ընդունելության ժամանակ Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքի ու Նյու Ջերսիի հայ համայնքի ներկայացուցիչներին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության խնդիրները եւ դրանց լուծման ուղիները` մանրամասն անդրադարձ կատարելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը եւ արցախյան հիմնախնդրի հանգուցալուծմանը, պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին: Հայ բարեգործական ընդհանուրմիության գործադիր տնօրեն Պերճ Սեդրակյանի հետհանդիպմանը Հայաստանիարտգործնախարարըքննարկեց Հայաստանումեւ Սփյուռքում կազմակերպության գործունեության, հայապահպանության եւ հումանիտար ոլորտում իրականացվող ծրագրերին առնչվող հարցեր: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: Էդվարդ Նալբանդյանըհանդիպեց նաեւ Ամերիկայի հայկական համագումարիղեկավարությանը, որոնցհետքննարկեց Հայաստանի եւ ԱՄՆ հարաբերություններին առնչվող հարցեր, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ արցախյան հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված բանակցությունների վերջին զարգացումները: Այցելության ընթացքումարտգործնախարար Նալբանդյանը հանդիպում ունեցավ նաեւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Ամերիկայի Արեւելյան ափի Ազգային առաջնորդ Օշական արքեպիսկոպոս Չոլոյանի հետ: Զրույցի ընթացքում քննարկվեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ կապված հարցեր, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |