Հոկտեմբերի 1-ին նշվում է Երաժշտության միջազգային օրը 1 հոկտեմբերի 2009 - 15:51 AMT PanARMENIAN.Net - 1975թ. ի վեր ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ հոկտեմբերի 1-ի հռչակվել է Երաժշտության միջազգային օր: Օրվա նախաձեռնողներից մեկը կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչն է: Սակայն երաժշտությանը մարդկությունը ծանոթ է դեռ վաղնջական ժամանակներից: Աֆրիկայի քարանձավներում պահպանվել են վաղուց վերացած ցեղերի ժայռապատկերներ, որտեղ պատկերված են մարդիկ երժշտական գործիքներով: Միջնադարյան Հայաստանում երաժշտությունը գրառում էին խազերի միջոցով: Հին հայկական նոտագրությունը կիրառվել է արդեն 8-րդ դարում: Խազերի վրա հիմնված նոտագրությունը սերում է պալեոբյուզանդական ժամանակներից: Գոյություն ունեն շուրջ 40 հիմնական եւ 20 օժանդակ նշաններ: Խազերը կոնկրետ նշանակություն են ստանում շարականի ժանրից եւ ձայնից կախված: Առաջանալով 8-9-րդ դարերում, խազերի համակարգը զարգացավ 12-13 դարերում պատմական Հայաստանում , իսկ 12 դ.` Կիլիկյան Հայաստանում: 15-րդ դարից խազերի զարգացումը դադարեց, եւ այն շուտով մոռացության մատնվեց: 19-20թ. վերջում եվրոպացի ու հայ գիտնականները սկսեցին ուսումնասիրել միջնադարյան հայ նոտագրությունը, հատկապես մեծ է Կոմիտասի ավանդը: Այժմ խազերի ուսումնասիրությամբ է զբաղվում Մատենադարանը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |