Ավետ Ադոնցն ու Բելգիայի թագավորը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունները

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 30-ին Լաքենի թագավորական ամրոցում Հայաստանի դեսպան Ավետ Ադոնցը իր հավատարմագրերը հանձնեց Բելգիայի թագավոր Ալբերտ Երկրորդին: Հավատարմագրերի հանձնման արարողությանըհաջորդած զրույցի ժամանակ Բելգիայի թագավորը շնորհավորեց դեսպան Ադոնցին նշանակման կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ դեսպանը պաշտոնավարման ընթացքում իր նպաստը կբերի հայ-բելգիական հարաբերությունների խորացմանն ու զարգացմանը:



Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում տեղի ունեցած վերջին զարգացումներին: Թագավոր Ալբերտ Երկրորդի խնդրանքով` դեսպան Ադոնցը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների ներկա փուլը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---