Հոկտեմբերի 11-ին Հայաստանի մայրաքաղաքը կնշի իր 2791-ամյա տարեդարձը 3 հոկտեմբերի 2009 - 18:15 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 11-ին Հայաստանի մայրաքաղաքը կնշի իր 2791-ամյա տարեդարձը: Այդ օրը քաղաքի փոքր կենտրոնը փակ կլինի տրանսպորտի երթեւեկության համար: Շուրջ 20 բեմահարթակներում, որոնցից գլխավորը Հանրապետության հրապարակն է, տեղի կունենան համերգներ Երեւանի քույր-քաղաքներից ժամանած երաժիշտների մասնակցությամբ: Ըստ քաղաքապետարանի հաղորդագրության, Էրեբունի-Երեւան տոնակատարության շրջանակներում երկու տոնական երթ տեղի կունենա` քաղաքապետարանից մինչեւ Հանրապետության հրապարակ եւ Էրեբունի ամրոցից մինչեւ հրապարակ: Հյուսիսային պողոտայում կգործի ժամանակավոր «Վարպետների քաղաքը», որտեղ իրենց արվեստը կցուցադրեն արհեստավորները, իսկ Մաշտոցի պողոտան կվերածվի մեծ մարզական հարթակի: Տոնակատարության շրջանակներում տեղի կունենա ռետրո-ավոտմեքենաների ցուցադրություն, հանդես կգան փողային նվագախմբեր: Երեխաներին կզվարճացնեն ծաղրածուները, ձեռնածուները, հայտնի հեքիաթների հերոսները: Երեկոյան տեղի կունենա երաժշտական հրավառություն Հանրապետության հրապարակում: Երեւանի հիմնադրման ամսաթիվ է համարվում հինավուրց ուրարտական Էրեբունի քաղաքի հիմնադրման տարին` 782 թ. մեր թվարկությունից առաջ: Էրեբունի ամրոցի ավերակները գտնվում են Արին-Բերդ բլրի վրա: Քաղաքը հիմնադրել է Ուրարտուի արքա Արգիշտին: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |