Բեյրութում Հայաստանի նախագահին բողոքի ցույցով կդիմավորեն

PanARMENIAN.Net - Համահայկական ուղեւորության շրջանակներում Հայաստանի նախագահա Սերժ Սարգսյանն այսօր ժամանելու է Բեյրութ, որտեղ հանդիպում կունենա Լիբանանի ու Մերձավոր Արեւելքի հայկական համայնքների ներկայացուցիչների հետ: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Կանդահարյանը, հայկական երեք ավանդական կուսակցությունների ներկայացուցիչները նստացույց կանցկացնեն այն հյուրանոցի դիմաց, որտեղ կայանալու է նախագահի հանդիպումը: «Մենք հուսով ենք, որ հանդիպման ընթացքում մեզ կհաջողվի արտահայտել սեփական կարծիքը եւ ներկայացնել մեր դիրքորոշումը Հայաստանի նախագահին»,- ասել է Շահան Կանդահարյանը: Ինչպես հաղորդել է թերթի գլխավոր խմբագիրը, Բեյրութում նախագահի հանդիպումը տեղի կունենա երեւանյան ժամանակով 7:30-ին:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---