Հայաստանի զորամասերում կցուցադրվեն հայկական ֆիլմեր 6 հոկտեմբերի 2009 - 19:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային կինոկենտրոնի եւ ՀՀ պաշտպանության նախարարությաննախաձեռնությամբ, այս տարվանից ՀՀ տարածքում տեղակայված բոլոր զորամասերում կցուցադրվեն հայկական ֆիլմերը: Աննախադեպ այդ կինոծրագիրը սեպտեմբերի 25-ին մեկնարկեց Սեւանի ավազանում տեղակայված զինմասերում, ուր եւ բացի հայկական ֆիլմերի ցուցադրությունից, զինվորականների համար անցկացվեցին կինոարվեստին նվիրված դասախոսություններ, հանդիպումներ ստեղծագործական կոլեկտիվների հետ եւ այլն:Ինչպեստեղեկացրեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի մարկետինգի եւ միջազգային հարբերությունների բաժնի պետ Մարտին Ուրիխանյանը, բացի զինվորական մասերից ֆիլմերը ցուցադրվեցին նաեւ Քնարավան բնակավայրում: Այս անգամ, ցուցադրության համար ընտրվել էին Ալբերտ Մկրտչյանի Տխուր փողոցի լուսաբացը, Թորգոմ Նալբանդյանի Հասա մերոնք են, Արման Մանարյանի Հեղնար աղբյուր ֆիլմերը, Ռոբերտ Սահակյանցի մուլտիպլիկացիոն կինոնկարներից, Վ.Սարոյանի ստեղծագործությունների մոտիվներով նկարված մուլտֆիլմերը, ինչպես նաեւ ՀԱԿ-ի վերջին նախաձեռնության` Գժուկներ մանկական ծրագրերից: Մ.Ուրիխանյանի խոսքերով, դեռեւս 2007թ. Ազգային կինոկենտրոնը ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ իրականացնում էր նմանատիպ մի ձեռնարկ` Միջմարզային մշակութային համագործակցություն. մշակութային մաս ծրագրի շրջանակներում: Այդ ընթացքում կինոկենտրոնի ջանքերով Հայաստանի հեռավոր, սահմանամերձ եւ բարձր լեռնային 20-ից ավելի բնակավայրերում ցուցադրվեցին 40 ֆիլմ: Բացի ֆիլմերի ցուցադրություններից, այդ բնակավայրերում կազմակերպվել եւ անցկացվել էին հանդիպումներ դերասանների եւ ռեժիսորների հետ: Սակայն , այստարվանից Հայաստանիազգային կինոկենտրոնի եւ պաշտպանության նախարարության հետ համատեղ կինցուցադրությունների ծրագիրը վերամեկնարկեց արդեն նորովի: Մ.Ուրիխանյանը համոզված է, որ ճանաչողական եւ ուսուցողական նշանակության այս ծրագիրը կդառնա շարունակական: Կինոուղեւորության հաջորդ կանգառը Արցախի զորամասերն ու բնակավայրերն են լինելու: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |