Լիբանանի հայերը հուսով էին, որ Հայաստանը չի ստորագրի Արձանագրությունները11 հոկտեմբերի 2009 - 01:01 AMT PanARMENIAN.Net - Լիբանանի հայերը մինչեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների ստորագրության պահը հուսով էին, որ հայկական կողմը չի ստորագրի Արձանագրությունները: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Լիբանանի խորհրդարանի պատգամավոր, Բեյրութի հայկական համայնքի ներկայացուցիչ Սեպուհ Կալպակյանը: «Ցավոք, Արձանագրությունները ստորագրված են, եւ այժմ հայ ժողովրդի համար ճակատագրական պահ է վրա հասել: Մեր ապագան աղոտ է, մենք չգիտենք, թե ինչ է մեզ սպասվում»,- ընդգծել է համայնքի ներկայացուցիչը:Նա ավելացրել է, որ Լիբանանի հայերը չեն հավատում Հայաստանի ղեկավարության պնդումներին, թե Արձանագրություններում նախապայմաններ չկան: «Մենք աղոթում ենք, որպեսզի մեր մտավախություններն անհիմն լինեն, եւ որպեսզի Հայաստանը ստիպված չլինի մեծ գին վճարել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար: Մենք աղոթում ենք, որպեսզի հայության շրջանում պառակտում չառաջանա»,- հայտնել է պատգամավորը: Նրա խոսքով, Արձանագրությունների ստորագրումը ձգձվեց, քանի որ վերջին պահին հայկական կողմի մոտ կասկածներ առաջացան, սակայն վերջին պահին ուժեր գտնվեցին, որոնք փաստաթղթերի ստորագրման համար երաշխավոր հանդես եկան: «Միեւնույն է, մենք կշարունակենք մեր պայքարը: Արձանագրությունների ստորագրումը դեռեւս վերջը չէ: Նախքան վավերացումը դեռեւս ժամանակ կա, եւ մենք ամեն կերպ օգտագործելու ենք բոլոր հնարավորությունները, որպեսզի թույլ չտանք Արձանագրությունների վավերացումը»,- հայտնել է Սեպուհ Կալպակյանը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |