Վանիկ Ավետիսյանը ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում երկրորդ մեդալն է բերել Հայաստանի հավաքականին15 հոկտեմբերի 2009 - 16:20 AMT PanARMENIAN.Net - Հայ ծանրամարտիկ Վանիկ Ավետիսյանը (62 կգ ք/կ) մինչեւ 23 տարեկանների պատմության մեջ առաջին Եվրոպայի առաջնությունում երկամարտում բարձրացրել է 270 կգ (119` պոկում վարժությունում, 151-ը` հրում վարժությունում) եւ նվաճել է բրոնզե մեդալ` այդպիսով, երկրորդ մեդալը բերելով Հայաստանի հավաքականին: Մինչեւ 62կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն հռչակվեց լեհ Դամիան Վիշիեւսկին (274 կգ), իսկ արծաթը նվաճեց թուրք ծանրամարտիկ Սեզեր Բունյամին (273 կգ): Հիշեցնենք, որ մրցաշարի առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչ Սմբատ Մարգարյանը (մինչեւ 56կգ) նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Հոկտեմբերի 15-ին տեղի կունենան մինչեւ 69 կգ քաշային կարգում ծանրամարտիկների մրցումները, որտեղ Հայաստանը կներկայացնի Դավիթ Մուրադյանը: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը մեկնել է Վլադիսլավովո` Լեհաստան, կազմում ունենալով 9 մարզիկ: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |