Նիդեռլանդներում տեղի կունենա հայկական կինոյի փառատոն17 հոկտեմբերի 2009 - 17:31 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 22-նոյեմբերի 2 Հաագայում տեղի կունենա հայկական ֆիլմերի հետահայաց ցուցադրություն` նվիրված «Աբովյան» մշակութային կենտրոնի 25-ամյակին:Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել են կազմակերպության մամլո կենտրոնից, փառատոնում կցուցադրվեն Հայաստանի եւ Սփյուռքի հայ ռեժիսորների լավագույն դասական ու փորձարկային փաստագրական եւ խաղարկային ֆիլմերը: Մասնավորապես, հոլանդացի հանիսատեսները կդիտեն Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը», Հարություն Խաչատրյանի «Սահման», Ալբերտ Մկրտչյանի «Ուրախ ավտոբուս», Էրիկ Ղազարյանի «Կապույտ ժամ», Արամ Շահբազյանի «Անիվներ», Ատոմ Էգոյանի «Օրացույց», Դոն Ասկարյանի «Կոմիտաս» ֆիլմերը: Փառատոնի կազմակերպմանն աջակցել են Հայաստանի Ազգային կինոկենտրոնը եւ «Ոսկե ծիրան» Միջազգային փառատոնը: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |